Մեր անցյալը` պատմություն, մշակույթ, լեզու, եկեղեցի, բռնապետի թշնամիներն են, որովհետև այդ ամենը ձևավորում է Հայրենիքի մասին մեր պատկերացումը։
Հայրենիքի մասին եղած պատկերացումներից բխում է, թե ինչն է լավ, ինչը՝ վատ, ինչն է բարի, ինչը` չար, ինչն է հերոսություն, հայրենասիրություն, իսկ ինչը` ուրացում։
Ըստ այդ պատկերացումների, բռնապետն ուրացող է, և դրա համար էլ պետք է ռևիզիայի ենթարկել հենց այդ պատկերացումները։ Եթե դրանք մերժվում են, ուրեմն, բռնապետը ոչինչ էլ չի ուրացել և, դնելով Աթաթուրքի ցիլինդրը, իրեն կարող է պատկերացնել մեծ ռեֆորմատոր` Աթաէրմենի։
Բռնապետի իրական թշնամին Խորենացին ու Մաշտոցն են, ինքը նրանց հետ է կռիվ տալիս, սակայն դեռևս չի համարձակվում անունները տալ։
Ստեփան Դանիելյան